Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Սարգիսի մայրիկին՝ տիկին Սիրանուշին, խնդրում եմ տեղափոխվել անցյալի լուսավոր օրեր՝ որդու մանկություն, ու պատմել նրա մասին, ասում է. «Չեմ կարող ասել, որ դեպի անցյալ եմ գնում, քանի որ որդիս միշտ ինձ հետ է: Շատ սիրված երեխա էր Սարգիսս, սա չեմ ասում որպես իր մայր: Իմ խոսքերը կարող են բոլորը փաստել: Գյուղում, շրջապատում, շրջակա գյուղերում հարգված էր: Մարդամոտ էր, ազնիվ, նվիրված: Կարծում եմ, որ իր ազնվությունն ու նվիրվածությունը պատճառ դարձան, որ պատերազմում իր հետ պատահեց այն, ինչ պատահեց: Ոչ մեկին չէր լսել, ընկերները շրջափակման մեջ էին եղել, նրանց շրջափակումից դուրս է բերել, իր կյանքի գնով ընկերներին փրկել էր»:

Սարգիսը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել է բռնցքամարտի, բազմաթիվ հաջողություններ գրանցել սպորտի բնագավառում, պարգևատրվել պատվոգրերով և մեդալներով։ «Տարրական դասարաններում լավ էր սովորում, ընդունակ աշակերտ էր, բայց սովորելու առումով աշխատասեր չէր: Սիրում էր «Հայոց լեզուն», «Գրականությունը», «Պատմությունը»: Հատկապես վերջինն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում: Պատմական ամեն մի դրվագ, ամեն մի իրադարձություն կարող էր յուրաքանչյուրին ամենայն մանրամասնությամբ պատմել և բացատրել»: Դպրոցն ավարտելուց ամիսներ հետո Սարգիսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մայրիկն ասում է՝ սկզբում չէր կողմնորոշվում, թե ինչով է ուզում զբաղվել, բայց հետո ընտրությունը կանգ առավ ատամնաբույժի մասնագիտության վրա: Նա այդ ցանկությունը պետք է իրագործեր զորացրվելուց հետո, սակայն պատերազմը փոխեց բոլորի պլանները: 2021թ. փետրվարի 25-ին Սարգիսը զորակոչվել է բանակ: Ծառայել է Սիսիանում, մի քանի ամիս անց տեղափոխել են Նորավան, հետո՝ Կապան։ 44-օրյա պատերազմից հետո զինծառայության մեկնող տղաների ծնողներին միշտ հարցնում եմ, թե ներքին տագնապ չունեի՞ն իրենք և իրենց որդիները: Հիմնականում ծնողներն իրենց անհանգստություններից են խոսում, իսկ տղաները կարծես վրեժով լցված են մեկնել բանակ:

«44-օրյա պատերազմի օրերին Սարգիսը դեռ 18 տարեկան չէր: Շտապում էր, գնում էր զինկոմիսարիատ, բայց իրեն մերժում էին, քանի որ տարիքով փոքր էր: Իր ընկերներից ոմանք արդեն ծառայում էին, ուզում էր ընկերների կողքին լինել: Իսկ ես իր բանակ գնալուց անհանգիստ եմ եղել, չնայած գիտեի, որ ապահով է, բայց ներքին վախ ունեի: Իրեն անընդհատ կարոտում էինք, անգամ այն ժամանակ, երբ մեր կողքին էր: Հետաքրքիր զգացողություն էր»: Սիրով են անցել Սարգիսի ծառայության ամիսները: Մայրիկն ասում է՝ երբեք տանը ոչինչ չի խոսել բանակից:

«Հիմա, երբ ընկերները մեր տուն են գալիս-գնում, նրանք են ամեն ինչ պատմում: Հարցնում էի՝ ծառայությունը լա՞վ է, պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է: Ի՞նչը կարող է հետաքրքրել մայրիկին, որ տղայի հետ ամեն ինչ կարգին լինի, ապահով լինի, նորմալ սնվի: Երբ իրեն հարցեր էինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածի: Սարգիսս մասնակցել է հայ-ռուսական զորավարժությունների, ցույց տվել հրաշալի արդյունքներ, արժանացել պատվոգրի։ Սիրում էր դիրքեր բարձրանալ, հմուտ նռնակաձիգ էր: Ընկերներն են պատմում, թե որքան լավ զինվոր է եղել: Բոլորին թև ու թիկունք է եղել, միշտ թույլերի կողքին, երբ իր օգնության կարիքն են ունեցել, երբեք չի մերժել: Նվիրված ընկեր ու հայրենասեր զինվոր է եղել»: Սարգիսի ծառայության ավարտին հինգ ամիս էր մնացել, երբ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Մայրիկն ասում է՝ որդին արդեն 15 օր դիրքերում էր:

«Զրուցեցինք, չէր ասում, թե ինչ է կատարվում: Մեզ հանգստացնում էր՝ երրորդ գիծ ենք, կրակը մեզ չի հասնում, բայց իրականում առաջնագծում է եղել՝ Իշխանասարի դիրքերում: Իր հեռախոսն անջատված էր, ընկերներին էինք զանգում, մի երկու բառ իր հետ փոխանակում: Սեպտեմբերի 14-ի առավոտյան իր հետ խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերջացել է: Հրադադար էր: Ժամը երեքից հետո հրադադարի խախտում է լինում, այդ ժամանակ Սաքոս արդեն վիրավոր է լինում, բայց չի համաձայնում նահանջել: Սեպտեմբերի 14ին դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստանում, իրեն տեղափոխում են հոսպիտալ, վիրահատում, բայց վիրահատությունը արդյունք չի տալիս: Սեպտեմբերի 15ին...»:

Որքան ժամանակ էլ անցնի, ծնողները չեն կարողանում արտաբերել զոհվել բառը, այդ բառն արտաբերելով՝ կարծես մեկ անգամ էլ կորցնեն իրենց որդիներին: Տղաների պատմություններում կարմիր թելի պես են անցնում՝ կռվել է անմնացորդ ու աննահանջ, փրկել ընկերների կյանքը, կասեցրել թշնամու առաջխաղացումը ու նրան պատճառել զգալի կորուստներ, պահել է իրեն վստահված դիրքը: Այս ամենը նաև Սարգիսի մասին է: Բայց, ավաղ, նա այս ամենն արել է սեփական կյանքի գնով: Սարգիսը քույրիկ ունի: Վստահաբար, հենց նա է հույս ու լույս տալիս ընտանիքին: Մայրիկը նաև հավելում է՝ Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը: «Միակ մխիթարանքը դա է մնացել: Ամեն կերպ ուզում ես իր հիշատակը վառ պահել, որ իրեն ճանաչեն: Ոչ միայն Սարգիսին, մեր բոլոր-բոլոր տղաներին»:

Հ. Գ. - Սարգիս Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Փոքր Մանթաշ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին