Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան

ԲԼՈԳ
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Հարգելի՛ ընդդիմադիրներ՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, քաղաքացիական և այլն․․․
Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից՝ փառատոնների մասնակցելով, ջազ լսելով, համերգների գնալով և այլն։ Էդ իրենք չեն մեղավոր, որ ոչ ոքի չեն հավատում ու վախենում են հերթական՝ 2018-ի նման կամ մի քիչ տարբերվող սցենարներով սխալվելուց, այլ քաղաքական այն էլիտաները, որոնք երկրում իրավիճակ փոխելու պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին, ու մինչև հիմա չեն հաջողում․ սա վերաբերում է այդ թվում նաև ինձ։ Մարդկանց՝ ինչ-որ մեկի համերգին գնալու մեջ մեղադրելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ունակ եղե՞լ եք, օրինակ՝ Համասյանների, Սմբատյանների կամ այլ հանրահայտ ու աշխարհահռչակ հայերի ստեղծած բովանդակությանը մոտ "պրոդուկտ" ստեղծել՝ տարբերությամբ, որ այդ պրոդուկտը քաղաքական կլինի ու էնքան հույս ու հավատ կներշնչի ժողովրդի մոտ, որ կուրորեն, անվարան ու անվերապահ ձեզ կլսեն, կվստահեն ու կհետևեն։ Ու ոչ մի կերպ որպես հիմնավորում մի՛ բերեք պետությունը կազմաքանդվելու ծանր իրավիճակը, երկիրը բաժան-բաժան անելու հակահայ իշխանության վարած քաղաքականությունը։ Մարդիկ ՉԵ՛Ն ՎԸՍ-ՏԱ-ՀՈՒՄ ՈՉ ՈՔԻ, հետևաբար ֆեյսբուքում կամ դրսում էս կամ էն պատի տակ մարդկանցից դժգոհելու փոխարեն պետք է մտածել ոնց արժանահավատ առաջարկ ստեղծել, որը ժողովրդին ներկայացնելու դեպքում՝ անվերապահ աջակցություն կստանա։ Ջազ լսող-նվագող, երգող, պարող, համերգների գնացող քաղաքացիները ևս ոչ պակաս հայրենասեր ու հայրենավեր մարդիկ են, կարող ա վերջում պարզվի ավելի հայրենասեր են, քան նրանք, ովքեր ամբողջ օրը դրա մասին բարձրախոսով գոռում են․ էս մարդիկ իրենց "ֆրոնտում" մշակութապահպան կռիվ են տալիս (իհարկե խոսքս իրական ու անաղարտ մշակույթի մասին ա, ոչ թե այլասերված), մի՛ խրտնացրեք մի մեծ համայնքի ու դրա հետևորդներին, որ պոտենցիալ իրավիճակ փոխող կարող են դառնալ, եթե վստահելի ու արժանահավատ ԱՌԱՋԱՐԿ հնչեցվի՝ ինչ է արվելու, ինչպես է արվելու, երբ է արելու, ինչի համար է արվելու, իսկ հետո ինչ լինելու։

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած