«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունը
ՍՊՈՐՏԻտալական «Ռոմայից» հեռացված Ժոզե Մոուրինյոն ցանկանում է մարզչական կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում» եւ այդ նպատակով մերժել է մի քանի առաջարկներ այլ ակումբներից, հաղորդում է գերմանական Bild-ը։
«Բավարիայի» ղեկավարությունը եւս մտադիր է դիտարկել Մոուրինյոյի թեկնածությունը ամռանը գլխավոր մարզիչ ընտրելիս։
Գերմանացի Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կհեռացվի «Բավարիայից»։
Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Ինտերը», «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



