Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում ՝արագաչափի մոտ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Գրել է «Շամշյանը»։
Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մանկիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: Տեղում պարզվել է նաև, որ պայթյունի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Գարեգին Մելքումյանն է և 27-ամյա Արսեն Կարապետյանը:
Պարզվել է նաև, որ մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելը, նշված անձին «դեմքի, գլխի և վերին վերջույթների 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ» միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ստացել բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գ. Մելքոնյանը իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից և ճանապարհին տեղ է ունեցել պայթյունը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live