Պեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շատ կարևոր և վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին։
«Հայտարարությունը շատ կարևոր է և շատ վտանգավոր՝ ի դեմս ֆրանսիական պետության ղեկավարի, նա շարունակում է անընդհատ խոսել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում իր անմիջական մասնակցության հնարավորության մասին»,-ընդգծել է նա։
Մայիսի 2-ին The Economist ամսագրին տված հարցազրույցում Մակրոնը նշել է երկու պայման՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու համար՝ Կիևի խնդրանքը և առաջնագծի բեկումը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօր Ուկրաինայի կողմից նման խնդրանք չկա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



