Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:
Ֆինանսավորման առավելագույն ժամկետը 10 տարի է, տոկոսադրույքը մրցունակ է և հաստատուն՝ ֆինանսավորման առաջին 5 տարիների համար: Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ։
«Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը, նրանց համար գործունեության, ընդլայնման ու զարգացման հարմարավետ միջավայրի ստեղծումը, համապարփակ աջակցությունը միշտ եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս արշավի շրջանակում մենք ոչ միայն առաջարկում ենք ֆինանսավորման մրցունակ պայմաններ, այլև հավելյալ բանկային ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Անվճար կբացվեն և կսպասարկվեն ընթացիկ հաշիվներ, Ինտերնետ բանկ համակարգը, անվճար կտրամադրվի մեկ Visa Business քարտ, հաշվի դրական մնացորդի նկատմամբ եկամուտ կհաշվեգրվի: Շահառուները հասանելիություն կստանան Converse Markets հարթակին, այդ թվում՝ հնարավորություն կունենան արտոնյալ պայմաններով արտարժույթի փոխարկում կատարել, ինչպես նաև կունենան վարկային արձակուրդ ստանալու հնարավորություն»,- ասել են Բանկում:
Արշավը գործում է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Մանրամասն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։