Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասան Հայկ Դարբինյանը լսարանին հայտնի մի շարք հեռուստանախագծերից: Նա վերջերս նկրահանվում էր «Սիրելի Սահմի» նախագծում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին՝ Սահմիի եղբորը՝ Ալիկին: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսել է «Սիրելի Սահմի»-ի նկարահանումների և կերպարի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին:

Խոսելով իր կերպարի հակասական լինելու մասին՝ Հայկը նշում է. «Կերպարս ավելի շատ ընդունվեց ճիշտ մեկնաբանության շնորհիվ: Կերպարս վտանգավոր եզրագիծ ուներ, որը հստակ ակցենտավորված չէր, այն, ինչը որ կարող էր հեռուստադիտողին դուր չգար հստակ չէր, ու փորձել էինք նուրբ գիծը պահել, ու ես էլ՝ որպես դերասան, շատ նրբանկատորեն էի մոտենում այդ հարցին: Կերպարի խնդիրը կոնտրաստի մեջ էր, ավելի շատ Միհրան-Ալիկ գծի համար, այսինքն 1800-ականների Միհրանի ու այս ժամանակաշրջանի ակտիվ ու սոցիալական իր արժեհամակարգով Ալիկի մեջ կոնտրաստ ապահովելն էր խնդիրը: Չեմ ասի, որ Ալիկի կերպարն է մեր արժեհամակարգը, բայց կոնտրաստի համար դա էր պետք ընդգծել»:

Նա նշում է, որ կերպարը իր համար բարդ էր. «Կերպարն ինձնից դուրս էր, ու ես փորձում էի չնմանվել ինձ կամ մեկ այլ կերպարի: Սկսած ինտոնացիաներից, շեշտերից, ձայնի տեմբրից զրոյից հավաքված էր, ու շատ բարդ էր անըդհատ մնալ այդ ամենի մեջ»:

Համեմատելով իր «Հատուկ դասարան»-ի և «Սիրելի Սահմի»-ի  կերպարները՝ Հայկը նշում է. «Ի զարմանս ինձ և բոլորի, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ գրեթե չկային, բոլորը սիրել էին, իսկ «Հատուկ դասարանի» ժամանակ ինձ անգամ անձնական էջով էին վատ բաներ գրում, մի անգամ մեկը շատ երկար նամակ էր գրել, ու վերջում գրել էր՝ մտնես Կիրովական վիզդ կկտրեմ (ծիծաղում է): Կարծում եմ հենց ճիշտ ակցենտավորման շնորհիվ էր, որ Ալիկի կերպարը սիրվեց ու վատ մեկնաբանությւոններ, անգամ անձնական էջիս չէին գրում: Զարմացած էինք, ոչ թե որ վատ մեկնաբանություններ չկան, այլ, որ կերպարը վատ տեսնակյունից չէին դիտարկել»:

«Սիրելի Սահմի» հեռուստանախագծի դերասանների կազմում Ալիկը հայ ամենաերիտասարդ դերասաններից է, որը խաղում էր ավելի փորձառու դերասանների հետ, ինչպիսինն են Իննա Խոջամիրյանը, Սոս Ջանիբեկյանը, Մարիամ Ադամյանը: Հայկը նշում է, որ դերասանական անձնակազմի հետ աշխատելը շատ հաճելի էր. «Մեկս մյուսին օգնում էինք, ու դա գալիս էր նրանից, որ իրենք երկար տարիների փորձ ունեին ու խոսքը ավելի լավ խաղալու մասին չէ, այլ ավելի պրոֆեսիոնալ լինելու մասին է: Այս նախագծի ընթացքում բոլորս համ օգնում էինք իրար համ լավ էինք խաղում»:

Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:

Խոսելով նախագծերից և ընկերներից՝  նա նշում է, որ «Հատուկ դասարան»-ի անձնակազմի հետ շատ մտերիմ են. «Բոլոր նախագծերից ընկերներ ունենում եմ, բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ ենք բայց «Հատուկները» ուրիշ են, իրենց հետ միշտ կապի մեջ ենք, լավ ընկերներ ենք: Մենք ցանկացած պահի իրար կարիք ունենում ենք՝ որպես ընկերներ, դա նաև գալիս է նրանից, որ երկար ժամանակ աշխատեցինք իրար հետ»:

Հայկը նաև բացահայտում է նոր նախագծի մասին. «Շուտով փոքրիկ գավազդային արշավ կսկսենք սոցիալական մեդիայում, նոր ներկայացման մասին կպատմենք: Ներկայացում լինելու է վերբատիմ դոկումետալ»:

Հեղինակ՝ Էլեն Միքայելյան:

ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը