Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ստիպված է եղել դադարեցնել առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ, որոնց ծավալը հասնում էր 9,5 միլիարդ դոլարի։
Թուրք նախագահն անընդունելի է անվանել Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցոց իրադարձությունները, որոնց հետևելը, ըստ նրա, դժվար է մահմեդականների համար։
«Մեզ ստիպեցին քայլեր ձեռնարկել և արեցինք այն քայլը, որը պահանջվում էր։ Մենք ունեինք 9,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, բայց հիմա այն դադարեցրել ենք»,- ասել է Էրդողանը։
Մայիսի 2-ին Bloomberg-ը, վկայակոչելով երկու թուրք պաշտոնյաների, գրել էր, որ Անկարան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերություններն իսրայելական կողմի հետ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



