Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-կան մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են նշված փողոցի թիվ 18 տանը առաջացած կրակը։
Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։
Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live