Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Արձագանքման գործընթացում են ներգրավվել ՆԳՆ ՓԾ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 և ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 5 մարտական հաշվարկ․ աշխատանքներին մասնակցել են 121 փրկարարական ծառայող։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 74 դեպք-պատահար, որից 3 դեպք՝ փլուզման (Նոր Արեշի 50-րդ փողոցի մոտ՝ Ողջաբերդ գետի բետոնե հենապատ (50×2 մետր), Նորք-Մարաշ Գ․ Հովսեփյան 20 շենք՝ ցանկապատ (մոտ 20 քմ), Դավիթ Բեկի փողոցի 57 և հարակից տան բաժանարար պարիսպ (մոտ 60 քմ), 4 դեպք՝ ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների (Քրիստափորի, Վարդանանց, Գյուրջյան փողոցներում, Բագրատունյաց պողոտայում՝ կամրջի տակ,) և 67 դեպք՝ բնակելի շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։

Նոր Արեշի 50-րդ փողոցին հարակից տարածքում Ողջաբերդ գետի հենապատի փլուզման ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հեղեղվել են գետին հարակից տները և փողոցները։ Փրկարարները ձեռքով և քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացրել են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։

Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 57 տան բակը ջրալցվել է, իսկ պարիսպը փլուզվել․ անհրաժեշտ է օգնություն։ Տեղում փրկարարները պարզվել են, որ անձրևաջրերից փլուզվել է թիվ 57 և հարակից տան բաժանարար բետոնե պարիսպը (60 քմ) և լցվել տնամերձ հողատարածք․ գործողությունների անհրաժեշտություն չի առաջացել։

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Գ․ Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում հորդառաձ անձրևի հետևանքով փլուզվել է ցանկապատ (մոտ 20 քմ)՝ վնասելով գազատար խողովակը․ առաջացել է գազի արտահոսք։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

Գրանցված մյուս ահազանգերով տեղում փրկարարներն իրականացրել են ջրահեռացման և ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ։ Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում կիրառվել են մոտոպոմպեր, փրկարարական այլ տեխնիկա։
Նախնական տվյալներով ջրալցումների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։

Աշխատանքները շարունակվում են:

Տեսանյութը այստեղ։

ԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը