Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեխիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև հաջորդ խորհրդակցությունները, որոնք տեղի կունենան համատեղ հանդիպման ձևաչափով, կարող են ընթանալ 2024թ.։ Այս մասին TK լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
«Կարծում եմ, որ նման բանակցություններ տեղի կունենան ընթացիկ տարում»,- ասել է նա։
Պրահան և Կիևը, ըստ վարչապետի, զարգացնում են շփումները բազմաթիվ մակարդակներով։
«Այժմ Ուկրաինային առաջին հերթին պետք է զենք ու զինամթերք»,- ասել է Ֆիալան։
Նա նշել է, որ Չեխիան մտադիր է շարունակել իր նախաձեռնությունը՝ Կիևի համար երրորդ երկրներից հրետանային արկեր գնելու՝ արևմտյան պետությունների միջոցներով։ Այս հարցում հանրապետության հիմնական գործընկերներն են Դանիան և Նիդերլանդները։