Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը
ՄՇԱԿՈՒՅԹԼորեն Սանչեսը մայիսի 6-ին դառնալու է «պարահանդեսի թագուհի»: 54-ամյա լրագրողն ու բարերարը պատրաստվում է Met Gala-ում իր դեբյուտին, որը տեղի կունենա մայիսի առաջին երկուշաբթի օրը, եւ, կարծես, նրան այդ հարցում կօգնի նույն ինքը՝ Աննա Վինտուրը։
Նորաձեւության լրագրող Էմի Օդելի խոսքով՝ Vogue-ի գլխավոր խմբագիրը կորոշի, թե ինչ պետք է հագնի Սանչեսն՝ իր փեսացուի՝ Ջեֆ Բեզոսի հետ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով բարձրանալիս։
«Աննա Վինտուրն անձամբ օգնում է Սանչեսին իր զգեստների ընտրության հարցում»,-Օդելին ասել է ինսայդերներից մեկը՝ հավելելով, որ «նա ընտրում է Օսկար դե լա Ռենտայի եւ երկու այլ դիզայներների հատուկ զգեստների միջեւ»:
Օդելը նշել է, որ Met Gala-ին մասնակցելը կօգնի Սանչեսին բարձրացնել աստղային կարգավիճակը։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



