Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏյումենի մարզում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման պատճառով 47 բնակավայրերի ավելի քան 380 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ Իշիմ գետի ջրի մակարդակը Իլյինկա և Աբացկոե գյուղերի տարածքներում շարունակում է նվազել։ Վիկուլովսկի շրջանում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
«47 բնակավայրերում ջրածածկ են մնացել 385 բնակելի շենք, 345 ամառանոց, 3232 կենցաղային հողատարածք, ճանապարհների 35 հատվածներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ջրածածկ բնակավայրերում կազմակերպվել են նավակներով անցումներ, իսկ ԱԻՆ աշխատակիցներն օգնել են տեղի բնակիչներին տարհանել։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



