Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նույնպես դեմ է «լայքերին». Նրան ինքնաբացարկ հայտնեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ այդ կառույցի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Երեկ դատական նիստ էր հրավիրվել:

Մի փոքր՝ այս հայցի նախապատմությունը: 2015 թվականի մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ, ըստ Մարինա Պողոսյանի, բռնության էին ենթարկել 76-ամյա Զինա Գյոլզալյանին, իսկ երբ իրավապաշտպանը փորձել էր խոչընդոտել նրանց, իրեն կողպել էին փակ սենյակում, իսկ ավելի ուշ՝ դուրս շպրտել տարածքից, նրան նետելով բետոնե աստիճանների վրա: Ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ ՀՀ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Սակայն մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտել էր որպես «նուրբ գրկել եւ տեղափոխել։ Գործը կարճվել էր: Վտարման նույն դեպքի ժամանակ, ըստ հայցվորի, ոստիկանության աշխատակիցներն անգործություն էին դրսեւորել, ինչի կապակցությամբ էլ «Վելես»-ի նախագահը դիմել է ՀՀ Վարչական դատարան:

Երեկվա նիստում Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը ինքնաբացարկ հայտնեց դատավորին: Միջնորդության մեջ նա, ի թիվս այլ պնդումների, նշեց, որ հենց Ռաֆիկ Խանդանյանն է քննել Պողոսյանի մեկ այլ հայց՝ ԴԱՀԿԾ աշխատակիցների կողմից նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, եւ գործի քննության արդյունքում մերժել է հայցը: Հետեւաբար, ըստ Սուքիասյանի, ընթացքում գտնվող վարչական գործի քննության ընթացքում նախագահող դատավորը պետք է իրավական դիրքորոշում հայտնի եւ եզրահանգումներ կատարի այնպիսի փաստի վերաբերյալ, որի վերաբերյալ դատավորի դիրքորոշումն արտահայտված է մեկ այլ վարչական գործով կայացված վճռում եւ արդեն հայտնի է: Բնական է, որ վճռում արտահայտված դիրքորոշումը նույն դատավորի կողմից պետք է լինի անփոփոխ:

Ի դեպ, նախորդ գործի շրջանակներում, ԴԱՀԿ ապահովող ծառայության ներկայացուցիչը չի հերքել, որ նման ֆիզիկական ուժ գործադրվել է, պարզապես դա փորձել է հիմնավորել, որ ֆիզիկական ուժի գործադրումը եղել է իրավաչափ: «Ես չեմ կարող վստահ լինել, որ գործը քննող դատավորն անկողմնակալ է: Եվ միջնորում եմ՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին հայտնել ինքնաբացարկ»,-հայտարարեց փաստաբանը: Նիստն ընդհատվեց, դատավորը միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհայտնի այսօր: Դատական նիստի ընթացքում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. Փաստաբան Արթուր Սուքիասյանը միջնորդեց, որ նիստը լուսանկարահանվի եւ հեռարձակվի: Պատասխանող կողմը՝ ոսստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, առարկեց, ասելով, թե՝ իր լուսանկարը կարող է հայտնվել սոցցանցերում, «լայքվել», անհեթեթ մեկնաբանությունների արժանանալ եւ այլն: Հայցվորը դատավորին հայտնեց, որ նիստին ներկա լրագրողները կարող են անգամ Սոնա Մելիքյանին դեմքը չլուսանկարել: Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, Մելիքյանը դատարանում ներկայացնում է ոստիկանությանը շահերը, հանրային գործառույթ է իրականացնում ու հետեւաբար իրավունք չունի արգելելու իրեն լուսանկարահանել: Այդուհանդերձ, 32-ամյա դատավոր Ռաֆիկ Խանդանյանը մերժեց Արթուր Սուքիասյանի՝ լուսանկարահանելու միջնորդությունը: Պետք է նշենք, որ Հայաստանի դատարաններում դատավորների այս մոտեցումը տարածվում է, ինչը լրագրողների համար խոչընդոտ է ստեղծում բաց դատական նիստերն արձանագրելու եւ հանրությանը ներկայացնելու առումով:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ էլ, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը դատավոր Արմեն Բեկթաշյանի վարած նիստում հայտարարել էր, որ չի սիրում, երբ իրեն լուսանկարում են, եւ Բեկթաշյանը դա հիմք ընդունելով՝ թույլատրելով հանդերձ դատական նիստի լուսանկարահանումը, արգելել էր լուսանկարել Լուսինե Մարտիրոսյանին:

Գագիկ Աղբալյան

Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»