Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական ուղիները էական փոփոխություններ են կրում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի, Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման պարագայում արևմտյան պետությունները շարունակաբար տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Փաստացի, Ռուսաստանը լուրջ տնտեսական ճնշման տակ է գտնվում։ Ու այս իրավիճակում բնական է, որ Արևմուտքը շահագրգռված չի լինի այն առևտրային ուղիների ու տրանսպորտային միջանցքների գործարկմամբ, որոնք անցնում են Ռուսաստանի տարածքով կամ հարում են դրան։ Միևնույն ժամանակ, համաշխարհային առևտրի իրականացման լոգիստիկայում խնդիրներ կան՝ կապված Սուեզի միջանցքով անցնող ծովային ուղու հետ, քանի որ Եմենի հութիները հարվածում են Կարմիր ծովով երթևեկող նավերին։

Ճիշտ է, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիա է ձևավորվել բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու նպատակով, և ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների դիրքերին, սակայն Իրանի ազդեցությունը կրող հութիներին այդպես էլ հնարավոր չի լինում զսպել։ Արդյունքում խաթարվում է Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով Չինաստանը Եվրոպային կապող կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Միաժամանակ մեծանում է այլընտրանքային տրանսպորտային ուղիների գործարկման կարևորությունը։ Բնական է, որ տարբեր երկրներ ցանկանում են, որ իրենց տարածքով կամ իրենց ազդեցության տակ գտնվող գոտիով անցնի այն տրանսպորտային ուղին, որը կապահովի կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև։ Այս պարագայում Թուրքիայի կողմից առաջ է քաշվում «Միջին միջանցքի» նախագիծը, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել թուրքական ազդեցության տարածման և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Խնդիրն այն է, որ այս տրանսպորտային նախագիծն անցնելու է թյուրքալեզու պետություններով. Միջին Ասիայով պետք է հասնի Հարավայի Կովկաս, ապա՝ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա։ Ու պատահական չէ նաև, որ Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար «Միջին միջանցքի» նախագծի իրականացման հետ են կապում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման ու անգամ համոզում են Եվրոպային, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը շահավետ կլինի նաև եվրոպական երկրների համար։ Ընդ որում, նախատեսվում է «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրել եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ: Իսկ եվրոպական տարբեր պաշտոնյաներ անգամ ողջունում են այս նախագծի իրականացումը, այդ թվում՝ նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագրի» ընդունումից հետո, որում կարևորություն է տրվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։

«Միջին միջանցքի» ծրագրի իրագործման հարցում Արևմուտքը շահագրգռված է նաև Ռուսաստանը շրջանցող էներգակիրների մատակարարման ուղիներ ստեղծելու մասով։ Ստացվում է այնպես, որ Եվրոպան Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս թողնելու համար նախընտրում է առաջ մղել Թուրքիային։ Եվ փաստացի այս հարցում Թուրքիայի ու Արևմուտքի շահերը համընկնում են։ Այսպիսի իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը դեմ է նաև պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տարածքով տրանսպորտային միջանցքների գործարկմանը։ Իսկ ի՞նչ խնդիր ունի հիմա Եվրոպան Ադրբեջանից էներգակիրների տեղափոխման համար, քանի որ նավթամուղներն ու գազամուղներն ապահով անցնում են Վրաստանով ու նույնիսկ ավելացվել են գազի մատակարարման ծավալները։ Խնդիրն այն է, որ շատ շուտով Վրաստանով էներգակիրների տեղափոխումը կարող է դառնալ ոչ ապահով։

«Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի ընդունման հետ կապված իրադարձությունները, ցույցերն ու բողոքի ակցիաների շարունակական դրսևորումները ցույց են տալիս, որ Արևմուտքը փորձում է Վրաստանի ձեռքով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և Թբիլիսիին ներքաշել այն փորձանքի մեջ, ինչի միջով ժամանակին անցավ Սահակաշվիլին։ Իսկ եթե իրավիճակը շատ լարվի, ապա պարզ է, որ կթիրախավորվեն նաև Վրաստանով անցնող էներգետիկ նախագծերը։ Առայժմ Վրաստանի իշխանությունները հաստատակամ են՝ թույլ չտալու, որ իրենց երկիրը ներքաշեն հերթական արկածախնդրության մեջ: Նրանք առաջին հերթին հանդես են գալիս սեփական երկրի ու ժողովրդի շահերի տեսանկյունից:

Թե որքան կկարողանան նրանք դիմադրել արտաքին հզոր ճնշումներին, ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է հաշվի առնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանում, չի կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ Հայաստանի համար թե՛ Արևմուտքի՝ տարածաշրջանում առավել ամրանալու տեսանկյունից՝ թեկուզ Հայաստանի ու Վրաստանի տուժելու հաշվին, թե՛ վերը նշված հետաքրքրությունների ֆոնին... Իսկ թե ինչու է Արևմուտքն այսպես շտապում Հայաստանում ու Վրաստանում, այլ խոսակցության թեմա է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն