Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն, գրում է ura.news-ը։
«Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ որոշում կայացնել՝ ռազմական օգնության համար դիմելու Եվրամիության անդամ երկրներից յուրաքանչյուրին, Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք իրենց զորքերը մտցնեն Ուկրաինայի տարածք»,- ասված է խնդրագրի տեքստում։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը մեկնաբանել էր Արևմուտքի կողմից Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Երբ լրագրողը նրան հարցրել էր՝ արդյոք Ուկրաինան կողջունի ՆԱՏՕ-ի երկրների հավելյալ զորքերի տեղակայումը, վարչապետն ասել էր, որ դրանք, իհարկե, կօգնեն հետ մղել ռուսներին:
Բայց հիմա, նրա խոսքով, Ուկրաինան գործընկերներից զենք է ուզում:
«Եթե ժամանակը գա, մենք միանգամայն շնորհակալ և ուրախ կլինենք»,- ասել էր նա՝ նկատի ունենալով արևմտյան զորքի տեղակայումը: