Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամա XIV-ը հոսպիտալացվել Է ԱՄՆ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամա XIV-ը բուժվում Է ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Մեյոյի բժշկական կենտրոնում շագանակագեղձի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC հեռուստաալիքը: «Դա սովորական բուժընթաց Է նրա տարիքի մարդկանց համար»,- նշել են հիվանդանոցում:
80-ամյա դալայ-լամայի բուժող բժիշկը հայտարարել Է, որ հիվանդի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չկան: «Նրա օրգանիզմը լավ Է արձագանքում բուժմանը, եւ շուտով նրա վիճակը կսկսի լավանալ»,- ասել Է բժիշկը: Ավելի վաղ դալայ-լամա XIV-ն ասել Էր, որ բուժման Է մեկնելու ԱՄՆ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



