Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով:

Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները:

Հավաքների ազատության իրավունքն ու դրա պատշաճ իրացումը ժողովրդավարական պետության կայացման անհրաժեշտ նախապայմաններից են:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին, իսկ խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելը պետության պարտավորությունն է:

Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները: Դա վերաբերում է, այդ թվում` հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը մայիսի 9-ի հավաքին ընդառաջ ներկայացվել են հավաքների ազատության իրավունքի իրացմանն առնչվող տարատեսակ մտահոգություններ` կապված, այդ թվում` ոստիկանության կողմից ուժի գործադրման հավանականության, հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու, հավաքներին մասնակցությունը հարկադրելու, տեղի ունեցող գործընթացների շրջանակներում երեխաների լավագույն շահի ապահովման համատեքստում առկա խնդիրների վերաբերյալ։

Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։

Խիստ կարևոր է, որպեսզի երեխաների՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և այլ իրավունքների իրացման ընթացքում պետական իրավասու մարմինները, հավաքների կազմակերպիչները, մասնակիցները, զանգվածային լրատվության միջոցները և այլ դերակատարները առանցքային դիտարկեն երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը:

Պաշտպանն ընդգծում է նաև, որ անթույլատրելի է ինչպես հավաքներին մասնակցությունը խոչընդոտելը, այնպես էլ հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:

Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ