Կահիրեում Հոսնի Մուբարաքի գործով բացվել Է Վճռաբեկ դատարանի նիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հունվարի 25-ի հեղափոխության» հինգերորդ տարեդարձից ընդամենը մի քանի օր առաջ Կահիրեում բացվել Է Վճռաբեկ դատարանի նիստը՝ նվիրված 2011 թվականի իրադարձություններին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Եգիպտոսի բարձրագույն ատյանի դատավորները, որի վճիռներն այլեւս եթակա չեն վերանայման կամ գանգատարկման, պետք Է որոշում ընդունեն հունվարյան հեղափոխության օրերին ցուցարարների սպանության գործով նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ կայացված դատավճռի վերաբերյալ:
2014 թվականի նոյեմբերին պետության նախկին ղեկավարին առաջադրված բոլոր մեղադրանքները հանվել Էին, սակայն դատախազությունն ավելի ուշ բողոքարկել Էր քրեական դատարանի որոշումը: Նիստն ընթանում Է փակ ռեժիմով, դրան ներկա Է նախկին նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



