Ադրբեջանում փակվում են ՊՏՈւ-ները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆավթի գնանկման հետեւանքով խոր տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում կրճատվում են նաեւ պետական ուսումնական հաստատությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ»-ը, Ադրբեջանիկրթության նախարարության ֆինանսների բաժնի ղեկավար ՌաուֆՕրուջեւը հայտնել է, որ նախարարությունը պատրաստվում է կրճատել երկրում գործող պրոֆտեխնիկական ուսումնարանների եւ քոլեջների թիվը` դրանց գործունեության «արդյունավետությունը» բարձրացնելու նպատակով:
Նրա խոսքով` նախարարությունը նաեւ ծրագրում է վերանայել ՊՏՈւ-ների ուսումնական ծրագրերը` հաշվի առնելով Ադրբեջանի շրջանների զարգացման համար դրանց կարեւորությունը:
Ներկայում Ադրբեջանում գործում են 113 ՊՏՈւ (25 հազար աշակերտ) եւ 61 քոլեջ (60 հազար աշակերտ):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



