Հայասատնը եւ Ռուսաստանը բանակցում են գազի սակագնի վերանայման հարցով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին` Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Մենք գիտակցում ենք այդ հարցի կարևորությունը և, ելնելով դրանից, իմել ենք Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցով: Բանակցություններն այս պահին ընթանում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զախարյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը, Զախարյանը պատասխանեց. «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները և ինչ արդյունք կտան»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



