Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 21-ին մեկնել է Բրյուսել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բելգիայի Թագավորություն այցի նպատակն է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նիստին, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Նիստի ժամանակ քննարկվելու են Աֆղանստանում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակը, անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2016թ. կոալիացիայի նպատակները, առաքելության հաջորդ փուլերի պլանավորման նկատառումներն ու սկզբունքները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



