Կատրին Դենյով. «Քանի դեռ կան ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է»
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ես չէի ցանկանա վերադարձնել երիտասարդությունս ու ամեն ինչ նորից սկսել, քանի որ ներկայումս դերասանուհիներին թույլ չեն տալիս լինել անհատականություն:
Ես սիրում եմ հանրաճանաչ լինել, երբ կարողանում եմ դրանից օգուտ քաղել, մնացած դեպքերում ուղղակի նախընտրում եմ ընդհանուր զանգվածից մեկը լինել:
Պապարացիների հետ ես հազվադեպ եմ առնչվում, միայն փառատոների ժամանակ: Ես այլևս չեմ հետաքրքրում նրանց, բայց, ահա, փողոցում մարդիկ դեռ հետաքրքրվում են ինձանով:
Ես կարող եմ լինել դյուրագրգիռ, կարող եմ վատ տրամադրություն ունենալ, սակայն երբեք չեմ ձանձրանում:
Իմ ամենալավ ունակությունն այն է, որ ես կարող եմ 10 րոպեով քնել ցանկացած վայրում օրվա ցանկացած ժամին:
Ես հագուստին այնքան էլ մեծ ուշադրություն չեմ դարձնում, սակայն կոշկեղեն սիրում եմ:
Աշխարհում ֆիզիկական աշխատանքից ավելի ազնիվ բան չկա:
Քանի դեռ գոյություն ունեն ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



