«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիր
ՍՊՈՐՏ«Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց անցած տարվա գավաթակիր «Ուրարտուին»։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։
38-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատ-Արմենիայի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3:
Հայաստանի գավաթ, եզրափակիչ
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 5:3
Ալեքսիս Ռոդրիգես, 38 - Միքայել Միրզոյան, 31
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



