Հայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստեղծման մասին համաձայնագրի N1 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին՝ ուղղված Սահարայից հարավ Աֆրիկայի երկրների, ինչպես նաեւ Իրաքի ներգրավմամբ բանկի աստիճանական աշխարհագրական ընդլայնմանը» օրինագծի քննարկման ժամանակ, մայիսի 13-ին հայտնել է ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։
Խոսքը, մասնավորապես, N259 բանաձեւի վավերացման մասին է։
«2023թ. մայիսի 18-ին այդ բանաձեւն արդեն ընդունվել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի կողմից եւ նախատեսում է գործունեության ընդլայնում դեպի Իրաքի եւ Սահարայից հարավ աֆրիկյան երկրների՝ Կոտ դ՛Իվուարի, Բենինի, Գանայի, Քենիայի, Նիգերիայի եւ Սենեգալի ուղղությամբ»,- նշել է Հակոբյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ ՎԶԵԲ-ը ակնկալում է, որ անդամ երկրները կհայտնեն իրենց վերաբերմունքը այդ բանաձեւի վերաբերյալ եւ կվավերացնեն այն օրենսդրական մակարդակով։