Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի խաղարկության դասական ոճում հաղթողները հայ մարզիկներն են
ՍՊՈՐՏԾաղկաձորում շարունակվում է զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը. երկրորդ օրը կայացան դահուկասահքի դասական ոճի կանանց 5կմ և տղամարդկանց 10կմ մրցավազքերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը կրկին անգերազանցելի էր: Երկրորդ տեղում Միքայել Միքայելյանն է, իսկ եռյակի վերջում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սեյեդ Սեյն է:
Կանանց դասական մրցավազքում առաջին տեղում Կատյա Գալուսյանն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Աննա Մխիթարյանը և Մարիամ Միքայելյանը:
Հունվարի 22-ին կկայանան զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը` արագավազքի մրցումները:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



