Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Իսկ մինչև այդ Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջ էր մղվում գլխավորապես Սփյուռքի ջանքերով։ Եվ երբ հայկական անկախ պետականությունը ներգրավվեց այս գործընթացում, այն արագացավ ու նոր թափ ստացավ։ Եվ այսօր արդեն տասնյակ պետություններ, այդ թվում՝ գերտերություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Միևնույն ժամանակ, անկախության հռչակումից ի վեր Հայաստանը բախվել է թուրքական ժխտողականությանը, որի միջոցով պաշտոնական Անկարան փորձել է խեղաթյուրել ու հերքել պատմական իրողությունը՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք թուրք մտավորականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

Իսկ ընդհանրապես, Հայոց ցեղասպանության ու այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նաև համամարդկային նշանակություն ունի այս սարսափելի հանցագործության կրկնությունը կանխելու տեսանկյունից։ Ժամանակակից աշխարհում տեսնում ենք, թե այս հանցագործությունն ինչ մեծ խնդիր է դարձել մարդկության համար։ Դրա համար էլ բազմաթիվ հայտարարություններում նշվում է «այլևս երբեք»-ի մասին։ Եվ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը ամենածանր միջազգային հանցագործության զոհ է դարձել, Հայաստանը միջազգային հարթակում հանդես է գալիս որպես ցեղասպանության կանխարգելմանը միտված գործընթացի առաջամարտիկ։ Պատահական չէ, որ հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձևով որոշեց դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր:

Հայաստանի ղեկավարությունը ամեն տարի հատկապես ապրիլի 24-ին կոնկրետ ուղերձներ է հղում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային ու միջազգային հանրությանը։ Բայց այս տարի ապրիլի 24ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդհանրապես տարբերվում էր նախկինում երբևէ հնչած հայտարարություններից։ Ինչպես նկատում են բազմաթիվ փորձագետներ, Փաշինյանի այս տարվա ուղերձն իր մեջ ժխտողական տարրեր էր պարունակում։ Ավելին, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ուղղակի քննադատեց Հայաստանի վարչապետին նրա ապրիլքսանչորսյան ուղերձի համար։ ԱՄՆում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետների դիտարկմամբ, Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Նկատենք, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ չի եղել որևէ դեպք, երբ Հայաստանի ղեկավարին մեղադրեն ցեղասպանության ժխտմանն աջակցելու մեջ։

Ընդ որում, Լեմկինի ինստիտուտում ոչ միայն տպավորություն ունեն, որ Փաշինյանի ուղերձը շեղվում է ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներից, այլև կատարված հանցագործության մեղավորությունը դնում է զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով: Ու սա՝ այն պարագայում, երբ Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին մի քանի տարի առաջ նշում էր, թե Փաշինյանին համարում է չեմպիոն՝ մարդու իրավունքների հարցում։ Իհարկե, իշխող ուժի շրջանակներում շատ ծանր տարան Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի քննադատական հայտարարությունը՝ նշելով, թե այն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ներքաղաքական կյանքին։ Բայց այսպիսի հայտարարություններ անելով՝ քպակաները չեն գիտակցում, որ իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման թեման ներքաղաքական հարց չէ և ոչ միայն համայն հայությանն է վերաբերում, այլև գլոբալ նշանակություն ունի։

Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Փաշինյանն իր քայլերով ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր դիրքորոշմամբ նպաստել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանությանը։ Երբ Ադրբեջանն ագրեսիայի էր դիմում Արցախի դեմ ու կազմակերպում արցախահայության բռնագաղթը, Փաշինյանն այն համարում էր Ադրբեջանի ներքին գործ ու որևէ քայլ չձեռնարկեց այն կանխելու համար։ Իսկ հիմա նա ընդհանրապես չի բարձրացնում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության հարցը։ Ու եթե նույն կերպ երկար շարունակվի, ապա Փաշինյանի վարած քաղաքականությունը ոչ միայն սև հետք կթողնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ու արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման հարցում, այլև ընդհանրապես թշնամական երկրների հետագա ցեղասպան նպատակներին «աջակցելու» արդյունք կունենա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառը