Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնիների հետ կապված ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք տեղ են գտել նրանց մահանալուց հետո (լուսանկարներ)

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Վաղամեռիկ դերասանների շուրջ ծագող սկանդալների պատճառները տարբեր են լինում ու ամենևին միշտ չէ, որ հարցը զուտ կտակի բաժանման մեջ է։ Ձեզ ենք ներկայացնում աստղերի շուրջ հետմահու ծագած ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք հետապնդում են հայնտնիներին անգամ նրանց երկրային ճանապարհի ավարտից հետո։
 
1․ Ժաննա Ֆրիսկե
Վերջին տգեղ պատմությունների մեկը կապված է վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի հետ, ով մահացավ քաղցկեղից 2015 թվականի հունիսին։ Պետդումայի պատգամավորները որոշեցին պարզել, թե ուր են գնացել Առաջին ալիքի կողմից հայտարարված դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարները, ինչպես նաև «Ռոսֆոնդ»-ի կողմից տրամադրված միջոցները, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին ոչ ավելի, ոչ պակաս 69 միլիոն ռուբլի։
 
Այդ գումարի մի մասը իրոք երգչուհու բուժման վրա էր ծախսվել, որոշ գումար էլ երգչուհու մահվանից հետո փոխանցվել էր այլ քաղցկեղով հիվանդների բուժամնը, որոնք հերթագրված էին վաղօրոք։ Սակայն մնացած 25 միլիոն ռուբլին ստացել էին երգչուհու հարազատները, ինչը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել։
Առաջին հարցումը «Ռոսֆոնդ» հիմնադրամի կողմից երգչուհու բարեկամներին արվել է 2015-ի աշնանը, սակայն այն արդյունքներ չտվեց, քանի որ հարազատները դեռ կտակի սեփականությունը չէին ստանձնել։
«Դրանից հետ ոչ մի հաշվետբություն չի ներկայացվել, թե ուր են գնացել այդ փողերը։ Մենք խնդրել ենք Ռոսֆոնդին տեղեկացնել մեզ այն մասին, թե ինչ է արվել այդ փողերով ու արդյո՞ք երգչուհու հարազատները ներկայացրել են հաշվետվություն դրա շուրջ։ Կարծես թե այս հարցում պետք է ամբողջական թափանցիկություն լինի», – պատմում է հարցով զբաղվող պատգամավորներրից մեկը։
Նա հավելել է, որ եթե հարազատները չկարողանան ներկայացնել հաշվետվություն այդ գումարների ծախսի վերաբերյալ, ապա Գլխավոր դատախազություն դիմում կգնա ու չի բացառվում, որ կկորած փողերի շուրջ պատմությունը նոր զարգացումներ ստանան, որովհետև վերջին տվյալներով, Ֆրիսկեի հարազատները կապի դուրս չեն գալիս, իսկ հենց Ռոսֆոնդը հրաժարվում է մեկնաբանություններ տալ իրավիճակի շուրջ։
 
2․ Մայքլ Ջեքսոն
 
Մայքլ Ջեքսոնի ողջ կյանքը զուգակցված էր տարաբնույթ սկանդալների հետ։ Դրանք չմարեցին անգամ երգչի մահից հետո։ Չէր հասցրել Ջեքսոնի ընտանիքը բաժաներ նրա ժառանգությունը, երբ երկրի տարբեր ծայրերից տարբեր մարդիկ սկսեցին դատական հայցեր ներկայացնել։ Դրանց հեղինակները բոլորն անխտիր պնդում էին, որ հեռավոր անցյալում՝ լինելով երեխա, մանկապղծության են ենթարկվել երգչի կողմից ու ցաննկանում են գումար ստանալ բարոյական և այլ տիպի տանջանքների համար։
Հայցվորներից մեկը՝ ներկայումս 33-ամյա պարող Ուեյդ Ռոբսոնն է, ով սերտորեն համագործակցում էր Ջեքսոնի հետ երկար տարիների ընթացքում, ծանոթացել էր Փոփ արքայի հետ, երբ ընդհամենը 5 տարեկան էր։
2013 թվականին տղամարդը հայտարարեց, որ երբ փոքրեր, Մայքլ Ջեքսոնը քանիցս ոտնձգությունն էր է արել իր նկատմամբ՝ Neverland առանձնատան խարախճանքների ժամանակ, ինչպես նաև Լոս Անջելեսում գտնվող իր տներից մեկում։
Հատկանշական է, որ 2005 թվականին Ուեյդ Ռոբսոնը դատարանում պաշտապնում էր Ջեքսոնի պատիվը, ում այն ժամանակ մեղադրում էին մանկապղծության մեջ և հիմա՝ 8 տարի անց, պարողը կտրուկ փոխել է իր ունեցած դիրքորոշումը գործատուի նկատմամբ։
 
3․ Լյուդմիլա Զիկինա
 
Տհաճ մի պատմություն էլ տեղ գտավ սիրված երգչուհի Լյուդմիլա Զիկինայի մահից հետո։ Քանի որ նա իր երեխաները չուներ, նրա ժառանգոթյան համար սկսեցին պայքարել զարմիկները։
Երգչուհու ունեցվածքը ոչ միայն անշարժ գույքից է կազմված, այլև թանկարժեք զարդերի լայն հավաքածու։ Որոշ զարդեր երգչուհին ինքն էր գնել, իսկ որոշներ էլ նվեր էր ստացել։ Ստորև կարող եք տեսնել երգչուհու ականջօղերից, որոնց վրա ադամանդներ, ալմաստներ ու երկնագույն էմալ է։
Մեծ սկանդալը ծագեց հենց զարդերի պատճառով։ Սկզբում հավաքածուի մի մասն անհետացավ և դրա որոնումներով սկսեցին զբաղվել իրավապահները, ովքեր գտան քարերը երգչուհու նախկին օգնական Տատյանա Սվինկովայի մոտ, սակայն կինը գողության մեջ չխոստովանեց ու հայտարարեց, որ երգչուհին ինքն է տվել զարդերն իրեն, որպեսզի նա պահպանի դրանք։ Հենց զարդերը վերադարձրեցին, Զիկինայի զարմիկ Սերգեյ Զիկինը վաճառեց հավաքածուն աճուրդով ու ստանալով գումարը՝ անհետացավ։
Երգչուհու մյուս ժառանգորդը՝ նրա զարմուհի Եկատերինան փորձեց գտնել անազնիվ եղբորը, բայց չկարողացավ և այդ ժամանակ դիմեց դատարան՝ պահանջելով 55 միլոին ռուբլի գանձել հօգուտ իրեն։ Դատարանը բավարարեց կնոջ պահանջմները, բայց առայժմ միայն թղթի վրա, քանի որ ոչ Սերգեյը կա, ոչ էլ Եկատերինայի հասանելիք միլիոնները։
 
4․ Էմմի Ուայնհաուս
 
Բրիտանացի այս երգչուհին կյանքից հեռացավ 2011 թվականինբ՝ ընդհամենը 27 տարեկան հասակում։ Էմմին կտակ չէր թողել, ուստի նրա ունեցվածքը, որը կազմում էր մոտ 4,2 միլիոն ֆունտ սթերլինգ, ստացան նրա ծնողները։ Իրերի նման դրության դեմ ոչ ոք չբողոքեց, սակայն սկանդալներից զերծ մնալ չհաջողվեց։
Բանն այն է, որ երգչուհու հայրը՝ Մտչը, անմիջապես այն բանից հետո, երբ ստացավ ժառանգությունը, որոշեց վաճառել դստեր իրերը։ Առանձնակի ուշադրության արժանացավ երգչուհու շորերից մեկը, որը վաճառքի էր հավել Four Rooms հեռուստահաղորդման շրջանակներում։ Ահա այն։
«Իսկ ինչո՞ւ ոչ Էմմիի աճյունը, Միտչ», – հոր վրա հարձակվեցին երգչուհու երկրպագուները։ Սակայն ծնողների որոշման վրա դա չազդեց։ Զգեստի վաճառքից ստացված գումարն, ըստ Միտչի, գնացել են բարեգործության։ Ի դեպ, 2012 թվականին երգչուհու հայրը աճուրդով եվս մի զգեստ վաճառեց, որ պատկանել էր Էմմիին՝ 65 հազար դոլարով։ Դրանով Էմմին նկարահանվել էր Back to Black ալբոմի շապիկի համար, որը ճանաչվել էր XXI դարի ամենահաջող բրիտանական ալբոմը։
Իսկ աճուրդից ոչ շատ առաջ, անհայտները թալանել էին Էմմի Ուայնհաուսի առանձնատունը, որը ևս վաճառքի էր հանվել երգչուհու ծնողների կողմից։ Շատ բան չէին գողացել․ երգչուհու մի քանի զգեստներ, որոնց վաճառքից նրա հարազատները պլանավորում էին 130 հազար ֆունտ ստանալ։
Ի դեպ, տունը վաճառելու մասին որոշման լուրը ևս սկանդալ էր առաջացրել հանրության որոշ շրջանակներում։ Բանն այն է, որ այնտեղ ցանկանում էր հիմնավորվել Էմի Ուայնհաուսի անվան հիմնադրամը, որը զբաղվում է թմրանյութերի կախվածությունից տառապող մարդկանց աջակցությամբ, սակայն ակնհայտ է, որ նրանց պլանները երգչուհու հարազատների պլաններրի հետ չէին համընկել։
 
5․ Փոլ Ուոքեր
 
«Ֆորսաժի» դերասանը զոհվեց 2013 թվականին՝ ողբերգական ավտովթարի արդյունքում։ Նրա 25 միլիոն դոլարանոց կարողությունը նա կտակել էր դստերը՝ Մեդոու Ռեյնին, ուստի բարդ դատական քաշքշուքներ չեղան նրա մահվանից հետո, սակայն նույնիսկ դա չօգնեց, որպեսզի զոհված դերասանի անվան շուրջ սկանդալներ չառաջանան։
Առաջինը տեղի ունեցավ հենց ավտովթարի օրը։ 18-ամյա մի պատանի դարանակալեց Ուոքերի Porsche Carrera GT-ն տեղափոխող էվակուատրը ու պոկել էր մեքենայի տանիքը։ Պատանուն սկսեց որոնել ոստիկանությունը ու նրան գտան քաղաքի արվարձանում։ Մամուլում այն ժամանակ շրջանառվում էր պատահարի երկու տարբերակ։ Համաձայն դրանցից մեկի, երիտասարդն ուզում էր վաճառել այն համացանցով, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն, նա գնացել էր այդ քայլին, որովհետև դերասանի թունդ երկրպագու էր ու ցանկանում էր հիշողություն պահեր Ուոքերից։
Շուտով սակայն տեղ գտավ երկրորդ պատմությունը, որը նույնպես գողության հետ էր կապված։ Անհայտ անձը ներթափանցեց դերասանի ավտոտնակ, որտեղ 40 մեքենաներ էին պահվում ու գողացավ 7 ավտոմեքենա․ մասնաբվորապես՝ 1969 թվականի Ford Mustang ու Porsche 911 GT3 RS։ Հետագայում ոստիկանությունը դուրս էր եկել գողի հետքի վրա ու պարզվել էր, որ գողությունն արել էր Փոլ Ուոքերի մտերիմ ընկերներից մեկը՝ Ռիչարդ Թեյլորը։ Դերասանի հարազատները դատի էին տվել՝ պահանջելով վերադարձնել գողացված մեքենաները, կամ էլ հատուցել դրանց արժեքը։
«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համարՀյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լուռ մարդшսպան է․ ի՞նչ ախտանշաններ կարող եք ունենալ և չհասկանալ բուն պատճառը Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Իրանը պարտված է և ցանկանում է գործարք․ Դոնալդ Թրամփ Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԽաղաղության աղոթք Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»B-2 ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Իրանին. ԱՄՆ բանակ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբան«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Հետևեք Ֆելիքսին, ինքը շատ ուրախանում է․ Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն