Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը դեռ չեն հասցրել ամբողջությամբ ներկայացնել «Հայոց Ազգային հպարտության տրիբունալի» վերաբերյալ իրենց պատկերացումները, սակայն այն բավականին լուրջ իրարանցում է առաջացրել, առավել ևս, որ «Համահայկական ճակատը» օրերս առաջարկել էր ստեղծել տրիբունալի խորհուրդ՝ դրա կազմում ընդգրկելով բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական, երիտասարդական և տեղական կազմակերպություններին։ Առաջարկել են նաև դրա կազմում ընդգրկել հայ ժողովրդի հարգանքն ու համակրանքը վայելող հայ առաքելական եկեղեցու սպասավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Փաստացի, եթե նախկինում համարվում էր, որ «Հայոց Ազգային հպարտության տրիբունալում» կարող են ընդգրկվել միայն մասնագետ իրավաբաններ, որոնք քննելու են գործող իշխանությունների հանցագործությունները սեփական ժողովրդի դեմ, ապա վերջին առաջարկով և, հատկապես Բագրատ Սրբազանի ներգրավման նախաձեռնությամբ, պարզ է դառնում, որ տրիբունալը շատ ավելի լայն հասկացություն է լինելու՝ ընդգրկելով հեղինակություն վայելող անձանց։

Անկախ ամեն ինչից գործընթացը, որ պետք է լինի իրավական իր մեջ նաև բարոյական, քաղաքական ու քաղաքակրթական շերտեր է պարունակում, ուստի գործող իշխանությունների վարած քաղաքականության դատապարտումը պետք է տեղի ունենա ոչ միայն իրավական մակարդակով, ինչն, իհարկե, նման դեպքերում առաջնային է, բայց ոչ միակ կարևորագույն պայմանը։

Փաշինյանական վարչախմբի գործողությունները պետք է դատապարտվեն բոլոր առումներով, այդ իշխանության պետությանն ու հայրենիքին հասցված բոլոր վնասները պետք է մանրամասն ուսումնասիրվեն, ներկայացվեն հայ հանրության դատին, որպեսզի ոչ միայն հայության, Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքի համար տրբունալի կայացրած որոշումները լինեն առաջնային և աներկբա, այլ նաև օրինակելի դառնան աշխարհի բազմաթիվ երկրների համար՝ նախադեպային իրավունքի բավականին լուրջ մեխանիզմ դառնալով։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Հայոց Ազգային հպարտության տրիբունալ» ստեղծելու առաջարկը, փաստացի, ոչ միայն իրավական, այլ նաև բոլոր շերտերը պարունակող առաջարկ է, և հենց սա է այն հիմնական կռվանը, որից սարսափած են գործող վարչախմբի ներկայացուցիչները։

Փաշինյանական իշխանության բոլոր առաջատար դեմքերը, պատգամավորները, պաշտոնյաները, ինքը՝ այդ թիմի առաջնորդը, հստակ հասկանում են, որ իրենք պատմության մեջ մնալու են որպես դավաճաններ, բայց անհրաժեշտ է այդ արձանագրումն անել հենց այսօր՝ փաստերի ամբողջական ուսումնասիրությամբ՝ ցույց տալով, որ վարչախմբի գործողությունները եղել են ոչ թե միայն անգիտության և տգիտության հետևանք, այլ հստակ նպատակամղված, դրսից ուղորդվող դավաճանություն է եղել սեփական ժողովրդի շահերի դեմ, դա է իրական հնարավորությունը պատմության դատաստանին գամելու գործող վարչախմբին։

Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան