Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր Boeing 757 օդանավը Ֆլորիդայի West Palm Beach միջազգային օդանավակայանում բախվել է մեկ այլ կորպորատիվ ինքնաթիռի, հայտնում են Reuters-ը և CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ի գիշերը։
Դաշնային ավիացիոն վարչությունը հաստատել է, որ մասնավոր Boeing 757-ը թևով հարվածել է կայանված ինքնաթիռին: Սակայն գերատեսչության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում է պատկանում ինքնաթիռը: Վարչությունը հետաքննություն է սկսել։
Reuters-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը 2010 թվականին 100 միլիոն դոլարով ձեռք է բերել Boeing 757-ը: Ինքնաթիռը վերափոխվել է հատուկ ԱՄՆ նախկին նախագահի համար. այն հագեցած է երկու հանգստի սենյակով, երեք լոգասենյակով, ճաշասենյակով և կոնֆերանսի սենյակով։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Թրամփի հրամանով ինքնաթիռի թողունակությունը կրճատվել է հինգ անգամ՝ 239-ից հասնելով 43 ուղևորի նստատեղի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live