«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ
ԲԼՈԳՄայիսի 15-ին «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը և Վահե Դարբինյանը հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժման ռազմավարությանը, ինչպես նաև` Շարժմանը «ՀայաՔվեի» ներգրավվածությանն ու մասնակցությանը վերաբերող հարցեր:
«ՀայաՔվե» նախաձեռնությունը Շարժման առաջին իսկ օրվանից աջակցել է նրա նպատակներին և կշարունակի իր նպաստը բերել խաղաղ և սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր` ազգային իշխանություն ձևավորելու` Շարժման հռչակած նպատակին:
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



