Վրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 69–ամյա Սեյրան Վ.-ն իր վարած «Lexus KX 460» ավոտեմեքենայով Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Մ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24