Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը, որը սկսվեց Տավուշից, բավականին թափ հավաքեց Երևանում։ Չնայած որ գրեթե ամեն օր Ոստիկանության կողմից բիրտ ուժ է կիրառվում շարժման մասնակիցների հանդեպ, մարդիկ աջակցում են և միանում են Բագրատ Սրբազանին՝ այդպիսով ցույց տալով, որ հավատում են նրան։ 

Բագրատ Սրբազանն ասում է. «Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին, իսկ Փաշինյանը և իր կառավարությունը պետք է հեռանան»։ 

Տարբեր գնահատականներ են հնչում այս շարժման մասով, իսկ ինչպե՞ս են գնահատում այս շարժումը Հայաստանի սահմանից դուրս՝ Ռուսաստանում․ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։ 

«Հարցումներից տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը մոտ 20-30% է, այսինքն՝ եթե մենք խոսում ենք Բագրատ Սրբազանի նկատմամբ վստահության մասին, ապա, ըստ հարցումների, հայ հասարակության 52%-ը հավանություն է տալիս նրա ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Ռուսաստանում մարդիկ նայում են այս հարցումներին, նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, և մենք վստահում ենք հայ ժողովրդի գնահատականներին: Մենք տեսնում ենք, թե բնակչության որքան մասն է աջակցում ընդդիմադիր շարժմանը, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես կորցնում է վստահությունը»,- ասաց Սապրիկան։

Ըստ ռուս քաղաքագետի՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ է անհանգստացնում ռուսաստանցիներին, ու ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև իշխանությանը։ 

Ի՞նչ զարգացումներ է կանխատեսում Սապրիկան. ըստ մեր զրուցակցի՝ այս պահին բարդ է գնահատել, թե որքանով կփոխվի իրավիճակը։

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, իհարկե, շատ դժվար է գնահատել Ռուսաստանից։ Եվ, իհարկե, այստեղ կոնսենսուս է պետք։ Այսինքն՝ դա չպետք է լինի միակողմանի ընդունված որոշում։ Բայց ամենակարևորն այն է, որ սա խաղաղության հարց է, այսինքն՝ կոնսենսուսը միանգամայն հնարավոր է և հասանելի, եթե պետության ղեկավարը լինի ազգային շահերն իսկապես պաշտպանող անձ։ Եվ այսպես, Հայաստանի բնակիչները պետք է հասկանան, թե ազգային ի՞նչ շահերն են իրենց առաջնահերթությունը։ Հիմա տեսնում ենք, որ սա այն շարժումն է, որն առավելագույն թափ է հավաքում և աջակցություն է ստանում հենց բնակչության կողմից»,- ասաց ռուս քաղաքագետը։

Սապրիկան նշեց, որ Ռուսաստանում, համաձայն սոցիոլոգիական ուսումնասիրությունների, աջակցում են հայ բնակչության ձգտումներին.

«Ռուսաստանը Հայաստանին միշտ նայում է որպես իր դաշնակցի, որպես մի երկրի, որն իսկապես շատ մոտ է մշակութային առումով, տնտեսապես՝ բոլոր իմաստներով։ Այսինքն՝ այն հսկայական սփյուռքը, որը կա Ռուսաստանում, միշտ աջակցում է Հայաստանին։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս դեպքում բնակչությունը հասկանում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում։ Եվ սա հավանաբար պետք է արթնանալու կոչ լինի»,- եզրափակեց Սապրիկան:

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել