ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 14-ին «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունները վերազանցելու փաստի առթիվ:
Եվ ահա` մեկ օր անց հայտնի դարձավ, որ մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։
Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է:
Մենք հետևողական ենք լինելու ՀՀ դատախազության և քննչական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը:
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



