Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան

ԲԼՈԳ

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, գործադիրի կազմում պատասխանատվություն կիսող պաշտոնյաներ, դատաիրավական գործիքակազմով ընթացիկ հանձնվողական քաղաքականությունը խաթարելու հնարավորություն ունեցող պետական այրեր,
 
Եթե ուշադիր եք, մեր երկրի տարածքներն ու ինքնիշխանությունը հանձնելու գրեթե բոլոր գործողությունների տակ Փաշինյանն իր ստորագրությամբ չի մտնում, նա ամեն ինչ բանավոր է անում, բանավոր պայմանավորվում, բանավոր կարգադրում։ Բոլոր նրանց, ովքեր իրենց ստորագրությամբ, իրենց դեմքով, իրենց գործողություններով կամ անգործությամբ աջակցում են Փաշինյանի հանձնվողական քաղաքականությանը, սթափվելու կոչ եմ անում։
 
Առանց որևէ թույնի, պաթոսի, նենգության եմ ասում, մանավանդ, որ ոմանց անձնապես եմ ճանաչում. այժմ, երբ ծավալվում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, դուք ձեռք եք բերում բացառիկ հնարավորություն՝ մտնելու հաշտության օրակարգի մեջ։ Մի՛ թերագնահատեք թե' այս հնարավորությունը, թե' այս շարժումը։ Գուցե ինչ-որ մարդիկ ձեզ համոզում են, որ այս շարժումն էլ կանցնի կգնա, այս հարվածին էլ կդիմանաք, բայց չէ՞ որ դուք լավ եք հասկանում, որ փլուզվելու է ձեր իշխանական բուրգը վաղ թե ուշ, որ ժողովուրդը երես է թեքել ձեզնից, որ դուք կորցրել եք ձեր երբեմնի իշխանությունը, որ բացառապես ոստիկանապետության ռեսուրսի վրա եք մնացել, մի օր դա էլ է մաշվելու կամ ձեր տակից փախչելու։ Մտածե՞լ եք , որ կարող են լինել քաոտիկ, անվերահսկելի իրավիճակներ։ Ես սրտանց չեմ ուզում, որ այդպես լինի։
 
Այս շարժման գլխին որևէ կուսակցապետ կամ խմբապետ չի կանգնած, այլ մեր եկեղեցու պայծառագույն հայրերից մեկն է, մարդ, ով անսահման բարի սիրտ ունի, ներելու և ամոքելու կամք ու կարողություն, ով խմբային քաղաքական որևէ շահ չունի այս ամենի մեջ բացի Աստծո և ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունից։ Օգտվե՛ք այս պատուհանից, ձեռք գցեք այս փրկօղակին։ Մի՛ վախեցեք, որ նեղ վարչախմբի պրոպագանդիստ հանդիսացող ու այս իշխանության մեջ նյութական շահեր հետապնդող ինչ-ինչ մարդիկ ձեզ դավաճան կանվանեն, վախեցեք նրանից, որ Հայոց պատմության մեջ չմնաք հավերժ դավաճան։ Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին։ Մի՛ վախեցեք ձեր կոմպրոմատները հրապարակելուց։ Ոչ ոք անթերի չէ։ Բոլորս էլ մեղքեր ունենք գործած, կանցնի, կգնա հնարավոր կոմպրոմատի վերաբերյալ տպավորությունը, մի քանի օր էլ նախատինք կերեք ժողովրդի մի մասից, բայց օգտվեք սեփական խիղճը մաքրելու այս բացառիկ հնարավորությունից։ Անձնական խայտառակությունն անգամ, եթե այն կա, գերադասելի է ժողովրդի տառապանքից։ Եկե՛ք դեպի հաշտություն, եկե՛ք դեպի Սրբազանը։
3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել