Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անցած շաբաթվա ընթացքում Շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ Բագրատ սրբազանը բեմից ինձ խնդրեց ապագա անվտանգային համակարգի վերաբերյալ հայեցակարգին ելույթ պատրաստել:
Անվտանգային համակարգը չափազանց տարողունակ և բազմաշերտ հասկացություն է, և դժվար է առանձին վերցված որևէ ելույթով այն լիարժեք ներկայացնել: Չնայած դրան, հայեցակարգային թեզերի մակարդակով ելույթը պատրաստ էր նախորդ կիրակի՝ քանի որ այն հետաձգվեց, մեր լրագրող գործընկերները սկսեցին ինձ դիմել և հետաքրքրվել նրա բովանդակությամբ:
Այս համատեքստում 24news-ի խմբագիր Նարեկ Գալստյանը և ես հետաքրքիր քննարկում ունեցանք՝ ներկայացնելու ապագա անվտանգային համակարգի հիմնական բաղադրիչները, և դրանք զարգացնելու մեր մոտեցումները: Հաշվի առնելով հարցի տարողունակությունը, պետք է վերաբերվել այս հարցազրույցին որպես ավելի լայն քննարկման սկիզբ, և դրան միանալու հրավեր բոլոր նրանց համար, ովքեր շահագրգիռ են ինքնիշխան պետություն և անվտանգ երկիր ունենալու:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



