Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում մոլեգնող փոթորկի զոհ է դարձել առնվազն 4 մարդ, շուրջ մեկ միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում CBS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Մեզ մոտ փոթորիկ է, որի քամու արագությունը ժամում 100 մղոն (160 կմ) է. դա համարժեք է «Այք» փոթորկին. քաղաքի կենտրոնում զգալի ավերածություններ են գրանցվել», – լրագրողներին ասել է քաղաքապետ Ջոն Ուիթմիրը:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ 2 մարդ զոհվել է ծառերի տապալման հետևանքով, ևս 1 ողբերգական դեպք է տեղի ունեցել ամբարձիչի պատճառով, որը տապալել է քամին։
Անբարենպաստ եղանակի պատճառով դադարեցվել են թռիչքները Հյուսթոնի երկու հիմնական օդանավակայաններում։ Ջորջ Բուշի անվան միջմայրցամաքային օդանավակայանում քամու արագությունը հասել է ժամում գրեթե 100 կմ-ի:
Տեխասում առանց էլեկտրականության մնացած մոտավորապես մեկ միլիոն սպառողներից ավելի քան 800 հազարը եղել են Հյուսթոնում։
Մայիսի 17-ին Հյուսթոնի բոլոր դպրոցները փակ են։