Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Որպես հայ՝ պարտավոր ենք այսօր լինել մեր պետության, մեր Սրբազանի կողքին, մեր եկեղեցու կողքին, որովհետև դարեր շարունակ, բոլորս էլ գիտենք, երբ չենք ունեցել պետականություն, բոլոր օրհասական պահերին եկեղեցին է բոլորիս հայ պահել, և մենք այսօր կանք։ Ուրեմն ինչքան ծայրահեղ է վիճակը, ինչքան օրհասական է, որ եկեղեցին որոշեց առաջնորդել և սա քաղաքականություն չէ մեծ հաշվով, սա ազգային-ազատագրական սրբազան պայքար է՝ հանուն մեր ինքնության, հանուն մեր մեջքի շտկումի։
Բոլորս մի տեսակ ուրիշ կյանքի մեջ ենք ապրում, չենք հասկանում՝ սա ի՞նչ է, ինչի՞ մեջ ենք մենք հիմա ապրում։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք միանալ այս շարժմանը, որպեսզի կարողանանք միասնաբար կերտել մեր այսօրվա օրը, վաղվա, մեր երեխաների ապագան ու վերջիվերջո լինել այն հայրենակիցների կողքին, որոնք դրա կարիքը ունեն այսօր՝ սահմանամերձ գոտիներում»,-այսօր՝ մայիսի 18-ին Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա Լևոնյանը։
Առավել մանրամասն` այստեղ.