Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ զինադադար կնքելու մասին։ Այս մասին նա ասել է Agence France-Presse-ին տված հարցազրույցում։
Ըստ Զելենսկիի՝ Կիևը «չի հավատում» օլիմպիական զինադադարի գաղափարին և կարծում է, որ «այն կարող է ձեռնտու լինել հակառակորդին»։
«Ո՞վ է երաշխավորում, որ Ռուսաստանը չի օգտվի դրանից՝ մեր տարածք զորքեր մտցնելու համար»,-ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին Մակրոնի նախաձեռնությունն անվանել էր «մեռած պատմություն»։
Օլիմպիական զինադադարի մասին Ֆրանսիայի նախագահի՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ զինված հակամարտությունների դադարեցման մասին գաղափարը քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը Ռուսաստանի ղեկավարի՝ ՉԺՀ կատարած այցի ժամանակ։
Ավելի ուշ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Մակրոնի առաջարկը՝ Պուտինը նշել է, որ օլիմպիական շարժման գաղափարները ճիշտ են, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն ինքը խախտում է դրանք՝ թույլ չտալով Ռուսաստանին մասնակցել խաղերին: