Լիբիայում ԻՊ-ի զինյալների նոր գրոհներից հետո այրվում են նավթամբարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիայի հյուսիսում գտնվող Ռաս Լանուֆ քաղաքում (մայրաքաղաք Տրիպոլիից մոտավորապես 650 կմ արեւելք ընկած շրջանում) «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից հունվարի 21-ի առավոտյան ձեռնարկված նոր գրոհներից հետո այրվում են նավթի պահեստարանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես »-ը, հաղորդել Է Լիբիայի ազգային նավթընկերությունը:
Նրա տվյալներով՝ մարտերը վերսկսվել են լուսաբացին: ԻՊ-ի ջոկատները նավթային օբյեկտներին տիրելու հերթական փորձն են ձեռնարկել: «Անմշակ նավթի պահեստարաններում մոլեգնում Է հրդեհը»,- նշել են ընկերությունում:
Նաեւ հաղորդումներ են ստացվում Էլեկտրահաղորդման մի քանի գծերի հենասյուների տապալման մասին, որոնցով ԷլեկտրաԷներգիա Է մատկարարվում Ռաս Լանուֆի բնակելի ու արտադրական թաղամասերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
4
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



