Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 35 հազար 456-ի, իսկ վիրավորներինը՝ 79 հազար 476-ի։
Այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
Աղբյուրի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 70 մարդ, իսկ 110-ը վիրավորվել:
«Մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



