Հայաստանում պառլամենտարիզմի պայմաններում քաղաքական կյանքը կսահմանափակվի խորհրդարանի պատերով
ԲԼՈԳՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեծ հավանականությամբ Հայաստանում պառլամենտարիզմի պայմաններում քաղաքական կյանքը կսահմանափակվի խորհրդարանի պատերով, իսկ արտախորհրդարանական ուժերը, որոնք տեղ չեն զբաղեցնի հաջորդ ԱԺ-ում, կդառնան մարգինալ և կվերածվեն աղանդի պես մի բանի:
Եթե ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կրկին հիասթափեցնեն իրենց ընդդիմադիր լինելուն հանկարծ հավատաղոց մարդկանց և կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ, ապա դա, առաջին հերթին, կուրախացնի ՀՀԿականներին, ովքեր Արևմուտքին կասեն, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, կոալիցիա և կայացող պառլամենտական համակարգ:
Խորհրդարան չմտած քաղաքական ուժերը կրկին կփորձեն միավորվել, բայց նույնիսկ հաջողելու դեպքում պայքարի ուղղությունն արդեն փոխված կլինի: Անիմաստ կլինի պահանջել իշխանափոխություն կամ նախագահի հրաժարական, քանի որ կառավարման հիմնական ծանրաբեռնվածությունը կրելու է ԱԺ-ն: