Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման պարագայում ակտիվ և արագ գործողություններ ակնկալող մեր շատ քաղաքացիներն այն համեմատում են 2018 թ.-ի իրադարձությունների հետ, երբ Փաշինյանը քայլելով եկավ Երևան, օրեր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նման կարծիք է հայտնում, երբ անդրադառնում ենք հասարակության շրջանում տարածված կարծիքներին, որ շարժման ընթացքը դանդաղ է:

«Այն, ինչ տեղի էր ունենում մայրաքաղաքում և լայնորեն լուսաբանվում էր, միայն տեսանելի կողմն էր այն գործընթացների, որոնք շատ երկար ժամանակ նախորդել էին Փաշինյանի ակցիաներին: Նա այստեղ դատարկ հողի վրա չէր գործողություններ իրականացնում այն առումով, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ձևավորվել էր ցանցային համակարգ արևմտյան մեր գործընկերների կողմից: Ֆորմալ առումով Հայաստանում կուսակցություն չունեն, որ ասենք այս կամ այն կուսակցությունը ֆինանսավորվում է Պետդեպի կամ ԵՄ-ի կողմից, բայց ՀԿ-ների բավականին մեծ ցանկ ունենք: Նախկին իշխանությունները կարծում էին, որ այդ ՀԿ-ներին և դրանց ղեկավարներին տարբեր ձևերով իրենց գրպանում են պահում, բայց 2018 թ.-ից ակնհայտ դարձավ, որ այդ մարդիկ լրիվ այլ նպատակներ էին հետապնդում, աշխարհաքաղաքական այլ տերեր ունեին, իսկ ՀՀ իշխանությունները նրանց վրա ազդեցություն չունեին: Նիկոլ Փաշինյանը եկավ մի իրավիճակում, երբ ցանցային համակարգը ձևավորված էր, ունեին ակտիվիստներ, որոնք ճիշտ պահի դուրս եկան փողոց, ակնհայտորեն կազմակերպչական շատ լուրջ աշխատանք էր կատարվում: Մարդիկ սա տեսել են 2018 թ.-ին և փորձում են այդ իրողությունները համեմատել մերօրյա իրողությունների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Նշում է՝ Բագրատ Սրբազանն այդ տրամաբանությամբ պետք է գար և, հենվելով ինչ-որ կառույցների վրա, միանգամից իշխանափոխություն իրականացներ, մինչդեռ դա հնարավոր չէր: «Բացի դա, 2018 թ.-ին տեղի է ունեցել ոչ թե մեկ իշխանափոխություն, այլ երկու պրոցես:Առաջինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, երկրորդը՝ Կարեն Կարապետյանի: Սրանք տարբեր գործընթացներ էին, ներգրավված էին տարբեր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ուժեր: Դա նաև ներքին որոշակի խմորումներից բխող գործընթաց էր, որը հասարակության ներկայացուցիչների համար տեսանելի չէր, բայց ներիշխանական պայքարում շատ լուրջ գործընթացներ էին տեղի ունենում: 2018 թ.-ի արագ իրողությունները դրա դրսևորումը եղան: Ներկա իրավիճակում ցանկացած մեկը, ով էլ լիներ, չէր կարողանա մեկ օրում իշխանափոխություն իրականացնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել: «Կային միֆեր՝ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, Հանրապետության հրապարակը չի լցվի, Նիկոլ Փաշինյանի տեսակետն էլ Հայաստանում այլընտրանք չունի, դրա համար մարդիկ փողոց դուրս չեն գալիս, դրա համար Փաշինյանը հաղթում է և այլն: Այդ դեգեներատ կարծիքը շատ էին տարածում նաև ռուսաստանցի, այսպես կոչված, փորձագետներ, որ, օրինակ՝ Հայաստանում գինու փառատոններին ավելի շատ մարդ է մասնակցում, քան ընդդիմության ակցիաներին: Հիմա միանգամից մի քանի միֆ կոտրվեց: Բագրատ Սրբազանը մարդկանց հավաքեց հրապարակում, այն էլ՝ ոչ մեկ անգամ, այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չէր տվել: Փաշինյանը կարողացավ հրապարակը երկու անգամ լցնել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը և իր կառավարման 100-օրյա հանրահավաքի օրը: Անկեղծ չգիտեմ, թե Բագրատ Սրբազանը ինչպես կկարողանա այս պոտենցիալն օգտագործել: Բայց եթե ուզում է հաջողության հասնել, պետք է այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնի:

Պետք է շատ արագ ցանցային կառույցներ ձևավորեն, ոչ միայն ֆորմալ առումով ճանապարհները փակելու համար: Հիմա ցանցային կառույցներն անհրաժեշտ են, որ կարողանա հասարակության հետ բացատրական աշխատանքներ կատարել և մարդկանց վարակել փոփոխությունների գաղափարով: Նա հիմա պետք է նախընտրական քարոզարշավի նման գործընթաց իրականացնի՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, թաղամաս առ թաղամաս հանդիպի մարդկանց հետ, նրանց հետ հասկանալի լեզվով իրենց հուզող խնդիրներից պետք է խոսի: Ղարաբաղյան շարժումից ի՞նչ սովորեցինք: Երբ 88-ին այդ շարժումը մեկնարկում էր, նրա հիմնական հարցն Արցախը հայկական պահելն էր, որ մարդիկ էլ հնարավորություն ունենային այնտեղ ապրել: Երբ շարժումն այդ հարցը բարձրացրեց, գոյություն ուներ Խորհրդային Միություն, համապատասխան համակարգ և այլն:

Ինչպե՞ս մարդիկ կարողացան լուծել Արցախը հայկական պահելու հարցը: Շարժումը տրանսֆորմացվեց, բացի Արցախի լոկալ խնդրից, սկսեց բարձրացնել էլ ավելի լուրջ հարցեր՝ քաղաքական համակարգի վերափոխում, կոմկուսի քարտուղարների կոռուպցիոն համակարգի դեմ արշավի իրականացում, տնտեսական բարեփոխումների հայեցակարգ առաջարկվեց: Մարդկանց բացատրեցին, որ եթե ուզում ենք Արցախը հայկական պահել, պետք է անկախ հայկական պետություն ունենանք, իսկ այն ձեր սոցիալ-տնտեսական հարցերի լուծման բանաձևն է լինելու: Կողմ արտահայտվելով անկախ պետության ձևավորմանը, որը պետք է լուծեր Արցախի հարցը, ակնկալում էին, որ կլուծեին իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները: Չեմ ասում, թե հետո ինչ եղավ, բայց շարժումն այդ տրանսֆորմացիան իրականացրեց: Հիմա, եթե Բագրատ Սրբազանը կամ հարթակից ելույթ ունեցող ցանկացած ադեկվատ մարդ ուզում է, որ Կիրանցը, Ոսկեպարը, Տիգրանաշենը կամ Սևանը մնան հայկական, պետք է ծրագիր ներկայացնեն, թե ինչպես Երևանը դարձնել ու պահել հայկական: Դրա համար հասարակությանը պետք է վարակես փոփոխությունների գաղափարով, իսկ դրա համար պետք է մարդկանց հստակ օրախնդիրների լուծումներն առաջարկես»,-ասում է քաղաքագետը:

Հիշեցնում է, որ 2018 թ.-ին, բացի տեսանելի պրոցեսից, կար նաև կուլիսային աշխատանք իշխանությունների հետ: «Եթե դա չլիներ, չեմ ասում՝ որ կենտրոնից, այդ մարդիկ չէին քվեարկի Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար: Ինչպես հասարակությանը պետք է շահագրգռես, որ նա ցանկանա, որ գաս իշխանության, նույն ձևով էլ իշխանական համակարգին պետք է շահագրգռես: Մեկ օրինակ բերեմ Վրաստանից. զարմանում են, թե ինչու մինչև հիմա Հայաստանում որևէ ընդդիմություն դա չի կիրառել: Երբ Բիձինա Իվանիշվիլին գալիս էր իշխանության, որը պայքարում էր ոչ թե պարզապես Սահակաշվիլու, այլ ամերիկյան, եվրոպական համակարգերի դեմ, ի թիվս այլնի, մարդկանց խոստացել էր, որ բոլոր կոմպրոմատները, այդ թվում՝ սեռական բնույթի, որոնք Սահակաշվիլու կողմից հավաքված են իշխանական ներկայացուցիչների դեմ, ոչնչացվելու են: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունից դուրս եկածները բաց տեքստով ասում էին, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնց կոմպրոմատներով են պահում: Իսկ միգուցե անհրաժեշտ է խոսք տալ, որ դա էլ է վերանալո՞ւ:

Քաղաքականությունը հնարավորությունների պատուհան է բացում, թե ինչպես կկարողանաս դրանից օգտվել, արդեն քո կազմակերպչական ունակությունների և քաղաքական մտածողության արգասիքն է լինելու: Այս շարժումն օբյեկտիվորեն հնարավորություն ունի դրական արդյունքի հասնելու, այլ հարց է՝ Բագրատ Սրբազանը, նրա կողքի մարդիկ կկարողանա՞ն դրանից ճիշտ օգտվել: Շատ հետաքրքիր է հետևել, թե Հայաստանի ընդդիմադիր հատվածն ինչպես է այս ամենին արձագանքում: Ընդդիմության որոշ շրջանակներ կկարողանա՞ն այս անգամ էլ տապալել գործընթացը, թե՞ ոչ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Բագրատ Սրբազանը խոսում է հանրային համերաշխության կարևորության մասին, հանդիպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ու չնայած հանրային համերաշխություն ասվածի մեջ ինչ-որ ռոմանտիկ բան կա, բայց սա իրապես կարևոր է հետագա փոփոխությունների համար:

«Բավականին հետաքրքիր պատկեր էր, երբ նույն սեղանի շուրջ իրար կողքի նստած տեսնում ես Արտաշես Գեղամյանին, որը հայտնի է իր պրոռուսական մոտեցումներով կամ Արամ Գ. Սարգսյանին, իսկ իրենց կողքին՝ Արա Պապյանին կամ Շանթ Հարությունյանին, որոնք ամենուր տեսնում են «ԿԳԲ գործակալների»: Որպես հասարակություն պետք է մեկ ֆունդամենտալ հարցի պատասխանենք՝ հիմա ավելի շատ ատում ենք միմյանց կամ ՔՊ անդամների՞ն, թե՞ ավելի շատ սիրում ենք մեր պետությունը և ուզում ենք այն պահել: Որպես անձ, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում, որի երեխաներն ու ընտանիքն այստեղ են ապրում, և որը չի պատրաստվում լքել Հայաստանը, պետք է նույն ընտրությունը կատարեմ՝ այս երկի՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ ավելի շատ ատում եմ այդ մարդկանց: Այսօր տեսնում եմ սուբյեկտիվ հիմքեր, որոնց արդյունքում հայկական պետականությունն իր ներկայիս կոնֆիգուրացիայով կդադարի գոյություն ունենալ: Պետք է ընտրություն կատարենք՝ կկարողանա՞նք քաղաքական այս իրավիճակը փոխել:

Ամենաճիշտ լուծումը հետևյալն է՝ կառավարության ձևավորում իր անկախ արբիտրի կարգավիճակ ունեցող վարչապետով և հետագա ընտրությունների կազմակերպում: Հետո ժողովուրդը թող որոշի, թե որ ուժը պետք է գա իշխանության: Կլինեն ազատ, անկախ ընտրություններ, որոնց երաշխավորը կլինի վարչապետն իր անկախ դիտորդի կարգավիճակով: Այդ նոր ձևավորված կառավարության առաջին ու կարևոր քայլերից մեկը պետք է լինի ֆեյքերի ֆաբրիկաների փակումը, դա հանրային համերաշխություն ստեղծելու լավագույն գրավականներից մեկն է լինելու: Պետք է հարթակից խոսվի այն մասին, որ ֆեյքերի ֆաբրիկաները պետք է փակվեն, նոր վարչապետը չի հավակնում իշխանության մնալ արտահերթ ընտրություններից հետո, կոմպրոմատները կոչնչացվեն, հասարակությանը պետք է ասել, որ դրվելու են իրենց սոցիալտնտեսական հարցերի լուծման հենքերը:

2018 թ.-ին մարդիկ փողոց դուրս եկան, որովհետև չկար արդարություն և սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգ, նյութական բարիքների վերաբաշխման արդար համակարգ: 2018 թ.-ից այդ հարցը չի լուծվել: Ավելին՝ կորցրել ենք Արցախը և նյութական բարիքների քանակը, որը կարող էր վերաբաշխվել հասարակության միջև, կրճատվել է: Պետք է կարողանաս այս պայմաններում առաջարկել լուծման տարբերակներ այն հարցերի համար, որոնք 2018 թ.-ին մարդկանց փողոց են հանել: Քաղաքականությունը սա է, կամ դու այս կանոններով ես խաղում, կամ մնում ես բարի, սպիտակ շորերով բարոյականության մարմնավորում, բայց որը քաղաքական առումով կտապալվի»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիսԷռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանը