Ռուսաստանի ՔԿ-ից մեկնաբանել են Լիտվինենկոյի վերաբերյալ բրիտանական դատարանի եզրահանգումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական դատարանի եզրակացությունները:
Տեսչությունից հայտնել են դատավարության քաղաքականացված բնույթի մասին:
«Այս կեղծ դատավարությունն ի սկզբանե զուրկ էր մրցողականությունից, ընդունվել էր մեր տեսանկյունից միակ ճիշտ որոշումը, որ նպատակահարմար չէ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մասնակցությունը այսպես կոչված հանրային հետաքննության քաղաքականապես կողմնակալ դատավարությանը, որտեղ վերջնական որոշումն ընդունվում է ինչ-որ գաղտնի նյութերի հիման վրա, որոնք հասանելի չէին լինի ոչ միայն Ռուսաստանի ՔԿ-ի, այլեւ ամբողջ հասարակայնության համար », — ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն:
Բացի այդ, ՔԿ-ում կարծում են, որ Լիտվինենկոյի մահվան մեղավորները նախօրոք որոշվել էին:
«Մեղավորն ի սկզբանե էր նշանակված, եւ ընդամենը պետք էր դրան հարմարեցնել այսպես կոչված գաղտնի պահվող «փաստերը»: Այսինքն անհեթեթությունը հանրային հետաքննության հասկացությունն է` հանրության համար փակ փաստերով, որոնք կարելի է ուզածին պես օգտագործել», - հայտնել են տեսչությունից:
Բրիտանական դատարանը այն եզրակացությանն է հանգել, որ Լիտվինենկոյի մահվան համար մեղավոր են Անդրեյ Լուգովոյն ու Դմիտրի Կովտունը:



