Առանց ճանաչման խաղաղությունն անհնար է. Նորվեգիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն, գրում է euronews.com-ը։
«Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ չկա ճանաչում», - ասել է նա՝ մանրամասնելով, որ սկանդինավյան երկրի որոշումն ուժի մեջ կմտնի երեքշաբթի՝ մայիսի 28-ին։
Վերջին շաբաթներին Եվրամիության մի քանի երկրներ հայտարարել են, որ մտադիր են ճանաչել Պաղեստինը` պնդելով, որ երկու պետությունների ստեղծմամբ լուծումն անհրաժեշտ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր Պաղեստինի ճանաչման մասին հայտարարելու են նաև Իռլանդիան և Իսպանիան։
Նման մտադրությունների մասին հայտարարել են նաև Բելգիան և Մալթան։
Ապրիլի վերջին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Պաղեստինը մինչև մայիսի վերջ կճանաչվի ԵՄ մի քանի երկրների կողմից։