Դանակաhարություն՝ Տավուշում․ քաղաքացին փորձել է ապoրինի փայտանյութ ձեռք բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 19-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարված վիճակում ընկերների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Արդեն հիվանդանոցում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա Գարիկ Բ․-ն է։
Պարզել են նաև, որ Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ն ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է նրան, սակայն մերժում ստանալուց հետո, վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, ինչի արդյունքում նա իր մոտ եղած դանակով Գարիկ Բ․-ի ոտքի և թիկունքային հատվածներում հարվածներ է հասցրել:
Ոստիկանները Սամվել Հ․-ին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ Սամվել Հ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գարիկ Բ․-ն աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում՝ որպես էկոպարեկ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live