Քթի կոտրվածք հասցնողին 1 շաբաթ անց հայտնաբերեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը հայտնաբերել է հունվարի 14-ին 41-ամյա տղամարդուն քթի կոտրվածք հասցրած անձին:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հունվարի 14-ին ժամը 15.00-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա Ռազմիկ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ Կատովսկու փողոցի տներից մեկի բնակիչ Աշոտը բռունցքով հարվածել է իր քթին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 42-ամյա Աշոտ Թ.-ն է, որը հունվարի 20-ին ժամը 15.30-ին բերման է ենթարկվել բաժին:
Քննությունը շարունակվում է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



