Պատրաստ ենք աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտnւթյան էջը շրջելուն և ավելի լավ ապագա կառուցելուն. Բլինկեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները ողջունում է աշխատանքը, որը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ, և մենք շարունակում ենք պատրաստ լինել աջակցելու այդ ջանքերին, շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա. այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում:
«Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին, որը կուժեղացնի կապը և տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Այս կարևոր տոնին՝ ի պատիվ Ադրբեջանի անկախության, ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - ասված է ուղերձում: