Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը․ Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպին։

Նրա խոսքով՝ նման պահվածքը դատապարտելի համարելն էլ քիչ է։

«Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք և նույն Ամենայն Հայոց Հայրապետին երեկ սեձական պետության այլևս չկառավարությունն ու իր ղեկավարը փորձեցին արգելել մուտք գործել Սարդարապատ», - ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցին արդյոք սա հրահանգ է եղել, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ ենթադրաբար այո։

«Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ես ասել եմ՝ ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ։ Ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքականություն մուտք գործելուց հետո Հայ Առաքելական եկեղեցին պետք է պատրաստ լինի քաղաքական հետևանքներին, տեղ-տեղ նաև ոչ ցանկալի, Բագրատ Սրբազանն արձագանքեց․ «Դրա քաղաքական հետևանքը ո՞րն է։ Մի պահ վերանանք որ Ամենայն Հայոց Հայրապետն է։ Սարդարապատի հուշահամալիր այցելելու և ոստիկաններով փակելու քաղաքական հետևանքը որն է։ Անիմաստ խոսակցությունների մեջ են այս մարդիկ»։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ