Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայում կռիվն այս տարի չի ավարվի. այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԱԾ ղեկավար, վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին, գրում է jpost.com-ը:
«Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն առնվազն ևս յոթ ամիս», - ասել է հրեա պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության ուժերն այժմ վերահսկում են Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև բուֆերային գոտու՝ Ֆիլդելֆի երթուղու 75%-ը։
«Գազայի ներսում Իսրայելի պաշտպանության բանակն այժմ վերահսկում է Ֆիլդելֆի երթուղու 75%-ը, և ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այն ամբողջովին վերահսկողության տակ կանցնի: Եգիպտոսի հետ միասին մենք պետք է ապահովենք զենքի մաքսանենգության կանխումը», - ասել է նա Կան հանրային հեռարձակողին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live